Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Պատմական հանդիպում Կրետեում

Պատմական հանդիպում Կրետեում
02.10.2017 | 00:09

Կրետե կղզում կայացել է ՈՒղղափառ ու Արևելյան ուղղափառ եկեղեցիների և Սուրբ գրքի միացյալ ընկերության հանդիպումը` տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, որի հաղորդագրության մեջ նշված է. «19-էն 21 Սեպտեմբեր 2017-ին, Յունաստանի Կրետէ կղզիին մէջ տեղի ունեցաւ ՈՒղղափառ ու Արևելեան ՈՒղղափառ եկեղեցիներու և Սուրբ Գիրքի Միացեալ Ընկերութեան մնայուն յանձնախումբին հանդիպումը։ Սոյն ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսութենէն մասնակցեցաւ Գերշ. Տ. Եզնիկ Արք. Պետրոսեանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութենէն՝ Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեանը։


Խօսք առնելով Կոմիտաս Սրբազանը ժողովականներուն փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ողջոյնները, և շեշտեց Սուրբ Գիրքի Միացեալ Ընկերութեան և ՈՒղղափառ ու Արևելեան ՈՒղղափառ եկեղեցիներու համագործակցութեան կարևորութիւնը։ Ապա, երեք օրերու վրայ տարածուած ժողովական աշխատանքները կեդրոնացան Աստուածաշունչի թարգմանութեան ու տարածման կարելիութիւններուն վրայ»։

Դիտվել է՝ 4665

Մեկնաբանություններ